Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը խորհրդակցություններ է անցկացնում Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների հանդիպման կազմակերպման վերաբերյալ՝ հայտնել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում Թուրքիայի ներկայացուցիչ Մևլյութ Չավուշօղլուն։ Նա հույս է հայտնել, որ հանդիպումների արդյունքում հնարավոր կլինի հասնել կոնկրետ արդյունքների։               
 

Ով ուզում է իրեն հայհոյողի պատասխանը տալ, թող գոնե ընտրությունների ժամանակ դրանց չքվեարկի

Ով ուզում է իրեն հայհոյողի պատասխանը տալ, թող գոնե ընտրությունների ժամանակ դրանց չքվեարկի
14.05.2025 | 17:41

Ես շատ լավ գիտեմ, որ Հայաստանի քաղաքացիների գերակշիռ մասը նիկոլենց թուրք է համարում: Գիտեմ նաև, որ գերեթե ոչ մեկը հնարավորություն չունի նիկոլենց կողմից իրենց ուղղված հայհոյանքներին ըստ արժանվույն պատասխանել, որովհետև ամեն մեկի հետևից մի բատալյոն ախռանա է ման գալիս: Բայց նաև գիտեմ, որ երբ իրենք այդ ախռանան չունենան, հաստատ պատասխանը ստանալու են:

Ուրեմն, ամեն մեկը, ով ուզում է իրեն հայհոյողի պատասխանը տալ, թող գոնե ընտրությունների ժամանակ դրանց չքվեարկի: Ա՛յ էդ ժամանակ կտեսնենք, թե ում մերը տղա կբերի:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 5107

Մեկնաբանություններ